Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սկսվեց աշխարհի ռեկորդների տապալումով

Սկսվեց աշխարհի ռեկորդների տապալումով
24.11.2015 | 12:14

Ամերիկյան Հյուստոն քաղաքում մեկնարկել են ծանրամարտի տղամարդկանց ու կանանց աշխարհի առաջնությունները: Մրցումային առաջին օրը ֆանտաստիկ լարված պայքար է ծավալվել տղամարդկանց 56 կգ քաշային կարգը ներկայացրած չինացի Ժիգբաո Վուի (աշխարհի եռակի չեմպիոն է) ու հյուսիսկորեացի Յուն Չոլ Օմի միջև: Առաջին՝ պոկում վարժությունում չին մարզիկը բարձրացրել է 131 կգ կշռող ծանրաձողը (համաշխարհային ռեկորդ է) և ութ կիլոգրամով առաջ անցել Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնից: Հրում վարժությունում սանձահարելով 171 կգ կշռող ծանրաձողը (նույնպես համաշխարհային ռեկորդ է)՝ Օմը չեզոքացրել է մրցակցի ունեցած առավելությունն ու քանի որ անձնական քաշով ավելի թեթև է եղել չինացուց, երկամարտում էլ է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 302 կգ:
Կանանց մրցակցությունում (48 կգ քաշային կարգ) անգերազանց է եղել տասնյոթամյա չինուհի Հուիհուա Ժիանգը: Երկամարտի 198-ը նրան բերել է աշխարհի չեմպիոնուհու կոչումը: Հիշյալ քաշային կարգերում Հայաստանը մարզիկներ չի ունեցել: Ասենք նաև, որ թե տղամարդկանց, թե կանանց առաջին տասնյակում չի եղել Եվրոպան ներկայացնող և ոչ մի մարզիկ:
62 կգ քաշայինների մրցակցությունում տղամարդկանց աշխարհի չեմպիոն է հռչակվել չինացի Լիյուն՝ երկամարտում ցույց տալով 333 կգ արդյունք: Կանանց առաջնությունում կրկնվել է նույն սցենարը, որ եղել էր տղամարդկանց 56 կիլոգրամայինների մրցավեճում ու դարձյալ ի վնաս Չինաստանի պատվիրակի: Հիաոթինգ Չենն առաջին վարժությունում հինգ կիլոգրամով առաջ է եղել Շուչինգ Հսուից՝ 101 կգ, սակայն երկրորդ վարժությունում թայբեյցին չեզոքացրել է առավելությունն ու հրումում գլխավերևում պահելով 125 կգ կշռող ծանրաձողը, երկամարտում հասել է 221 կգ արդյունքի ու անձնական քաշով հռչակվել չեմպիոն: Այս քաշում մենք ունեցել ենք մեր առաջին մասնակիցը: Աննա Գովելյանի երկամարտի 167-ը նրան տեղ է ապահովել ընդամենը 28-րդ հորիզոնականում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ